Սևանա լճից դուր է բերվել և առգրավվել 13 ապօրինի խեցգետնորսիչ և 53 ձկնորսական ցանց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

ս

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության միջոցառումներին զուգահեռ «Սևան» ազգային պարկի տարածքում շարունակում են խեցգետնորսիչների լճից դուրսբերման միջոցառումները։ Այս մասին հայտնում են ՇՄ նախարարությունից:

 Դեկտեմբերի 18-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի և Ջրային պարեկային ծառայությունը համատեղ իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում, լճին հարակից բնակավայրերի ափամերձ հատվածներից դուրս է բերել և առգրավել 13 ապօրինի խեցգետնորսիչ և 53 ձկնորսական ցանց։

 Միջոցառումները շարունակվում են։

 --00--ԼՀ