ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրադադարի կոչ է արել Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվը գերազանցել է 19 600-ը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

1126538

ՄԱԿ-ի մանկական ճգնաժամային հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ) հայտարարել է, որ հումանիտար հրադադար չհաստատելու դեպքում Գազայի հատվածում հիվանդությունները կարող են ավելի շատ երեխաների կյանք խլել, քան գնդակոծությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՅՈւՆԻՍԵՖ-ի խոսնակ Ջեյմս Էլդերը Ժնևում ճեպազրույցի ժամանակ։

Էլդերը հայտնել է, որ վերջին 48 ժամվա ընթացքում երկու անգամ գնդակոծվել է վերջին լիարժեք գործող հիվանդանոցը։ Սանիտարահիգիենիկ պայմանների բացակայության, ջրի պակասի և անօթևան վիճակի պատճառով ավելի քան 100 000 երեխա ունի փորլուծություն, ավելի քան 150 000 երեխա՝ սուր շնչառական հիվանդություններ։

«Առանց բավարար քանակությամբ ապահով ջրի, սննդի և սանիտարական պայմանների, որը կարող է բերել միայն մարդասիրական հրադադարը, հիվանդության պատճառով երեխաների մահվան դեպքերը կարող են գերազանցել ռմբակոծությունների հետևանքով զոհվածների թիվը», - ասել է Ջեյմս Էլդերը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ