Ոմանք մտածում են կացնային տրամաբանությամբ՝ թե բա գրպանին կպնենք, որ չկայանեն կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

15687394_0_156_1500_1000_1920x0_80_0_0_e2c8683d5d8e6ca1738a738cba38da58

Մայրաքաղաքը խցանումներով կաթվածահար անելը իբրև տնտեսության զարգացման ցուցիչ ներկայացնելուց առաջ, հարկ էր մտածել, որ մարդկանց ինտենսիվ երթևեկության առանցքային պատճառը հենց տնտեսության ու կառավարման համակարգի հետամնացությունն է։ Այս մասին գրում է Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։

«Հայաստանը տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար հռչակելուց առաջ արժեր ըմբռնել, որ կառավարման համակարգում այդպես էլ հետևողականորեն չի ներդրվում էլեկտրոնային կառավարումը, տարրական պատկերացում չի ձևավորվել «միասնական պատուհանի» առնչությամբ, ինչի արդյունքում մարդիկ հարկադրված իրենք ևս դառնում են խցանումների մասնակիցը, որպեսզի մի պետական մարմնից մեկ այլ պետական մարմին հասցնեն պահանջվող փաստաթղթերը, ինչն անարգել կարելի էր անել էլեկտրոնային եղանակով։ Պետական մարմիններում արդեն տհաճ ավանդույթի վերածված հերթերի մասին խոսելն անիմաստ է։

Այս աննպատակ երթևեկությունները բացառելու փոխարեն, ոմանք մտածում են կացնային տրամաբանությամբ՝ թե բա գրպանին կպնենք, որ չկայանեն կենտրոնում և այլն։

Եվ այս նախաձեռնության հեղինակների կողմից միայն վերջին տարիներին մայրաքաղաքում տրված շինթույլտվությունների արդյունքում բնակֆոնդն ավելանալու է շուրջ 140 հազար բնակարանով։ Սա անգամ ուրբանիզացիա չէ, այլ անվտանգային գերխնդիր։

Ինչ խոսք, չափազանց բարդ է հաղթահարել ուրբանիզացիան, սակայն բնավ բարդ չէ դրան նպաստելը աննախադեպ քայլերով, օրինակ՝ մայրաքաղաքում առևտրի մոլեր կառուցելու գրավչությունից չհրաժարվելով, խաչմերուկներում «խելացի լուսանշաններ» չտեղադրելով, մարդկանց անմիտ երթևեկությունների պարտադրելով և այլն»։

--00—ՅՄ