Ուկրաինայի ԶՈւ-ն այսօր առավոտյան երկու անգամ գնդակոծել է Բելգորոդ քաղաքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News

l-0x0wh-786x458z-1

Ուկրաինայի ԶՈւ-ն այսօր առավոտյան երկու անգամ գնդակոծել է Բելգորոդ քաղաքը։ Այս մասին տելեգրամի իր ալիքում հայտնում է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Բելգորոդում իրավիճակը շարունակում է լարված մնալ, առավոտից երկու գնդակոծություն է եղել, հակաօդային պաշտպանությունն աշխատել է: Լուսադեմին ստուգումներ կանենք, կնայենք վնասները, տանիքները, պատուհանները և կսկսենք վերականգնման աշխատանքները»,- գրել է Գլադկովը՝ հավելելով, որ տարածքի շրջայցը կիրականացվի քաղաքապետի և մարզային նախարարների հետ միասին:

--00—ՅՄ