Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծել է Բելգորոդը, վնասվել է մանկապարտեզի շենքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Capture

Բելգորոդում գնդակոծության հետևանքով վնասվել է մանկապարտեզի շենք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Այսօր երկու անգամ Բելգորոդում և Բելգորոդի մարզում հրթիռային տագնապ է հայտարարվել։

Երկու կողմից վնասվել է մանկապարտեզի շենքի արտաքին ծածկը, վնասվել են խաղահրապարակի դեկորատիվ տարրերը։

Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է մանկապարտեզի դիմացի շենքում տեղակայված ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ Վերոնիկա Մեշկոն, այգում հերթապահող խմբեր չեն եղել, քանի որ կիրակի էր։ Մարդիկ, ովքեր եկել էին քվեարկության, գնդակոծության պահին պատսպարվել են։

--00—ՅՄ