Թուրքական «Հայրենիք» կուսակցությունը Ստամբուլում բողոքի ցույց կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 6, 24News

թու.

Թուրքական «Հայրենիք» կուսակցությունը մտադիր է Ստամբուլում բողոքի ցույց կազմակերպել՝ ուղղված ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցի դեմ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սպասվում է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը բանակցություններ կվարի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«Մեր անդամներին և կողմնակիցներին հրավիրում ենք բողոքի ակցիայի, որը կկայանա Ստամբուլի Ուսքյութար հրապարակում»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ։

«Հայրենիքը» մեղադրում է ամերիկյան վարչակազմին Մերձավոր Արևելքում իրականացվող քաղաքականության համար։ Այն ձախակողմյան կուսակցություն է, ունի հակաարևմտյան և հակաամերիկյան ուղղվածություն։

 --00--ԼՀ