Կատարված հանցանքների համար անպատժելիության գիտակցումը կրկին հնարավորություն տվեց Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

1127508

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «32 տարի առաջ, հունվարի 6-ին Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը ընդունեց Լեռնային Ղարաբաղի պետական անկախության հռչակագիրը։ Մինչ անկախության հռչակագրի ընդունումը Լեռնային Ղարաբաղն անցել էր անկախացման իրավական բոլոր փուլերով։ Դեռ 1991 թ․ սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։ 1991թ. դեկտեմբերին արցախցիները մասնակցեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություններին։ Ձևավորվեց հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը։

Այսպիսի օրինական գործընթացներով ձեռք բերված անկախությունը հենված էր մի քանի ամուր պատմաքաղաքական հիմքերի վրա։ Նախ 1991 թ․ օգոստոսի 30-ին Ադրբեջանը հռչակել էր իր անկախությունը՝ հռչակելով «1918-1920թթ. պետական անկախության վերականգնման» մասին, որի կազմում չէր եղել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաև Նախիջևանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ