Էրեբունու 1-ին զանգվածում տուն է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

կր.

Հունվարի 8-ին, ժամը 12։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասի գերեզմանատան մոտակայքում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Էրեբունու 1-ին զանգվածի Այգեգործական տարածքի 95-րդ փողոցի տներից մեկում (սեփականատեր՝ Ա․ Ե․, ծնված 1955 թ․)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։49-ին, մարվել՝ 14։05-ին։ Այրվել է տունը՝ խորդանոցով (60 քմ)։

--00—ԼՀ