Իրանական համարանիշներով բեռնատարը երկկողմանի փակել է ճանապարհը․ shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

վթ.

Երեկ՝ հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Զանգակատուն բնակավայրի մոտակայքում կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել երթևեկելի գոտին ու կա տուժած, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 93-րդ կմ հատվածում՝ Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում, «CNHTC» մակնիշի (վարորդ՝ Սադեգհի Մոուսա Կարիմ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) կցորդիչով բեռնատարը (դիմացի անվադողը՝ վնասված), դեռևս չբացահայտված հանգամանքներում, երթևեկելի գոտում ընդունել է մկրատաձև դիրք և միակողմանի փակել ավտոճանապարհը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 --00—ԼՀ