Հայաստանի հրաձգության հավաքականը 4 մեդալ է նվաճել ISSF Grand Prix միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

լ.

Հայաստանի հրաձգության հավաքականի ներկայացուցիչները Սլովենիայի միջազգային՝ ISSF Grand Prix մրցաշարի թիմային պայքարում ևս մեդալներ են նվաճել։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Էլմիրա Կարապետյան-Բենիկ Խլղաթյան թիմային զույգը 10մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում դարձավ մրցաշարի հաղթող, իսկ Նարե Գաբրիելյան-Գևորգ Մելքոնյան թիմային զույգը դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր: Մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս եկավ նաև Հրաչ Բաբայանը։ 10մ օդամղիչ հրացան տղամարդկանց պայքարում, 622,7 միավոր արդյունքով Բաբայանը գրավեց 38-րդ հորիզոնականը։

Այսպիսով՝ ISSF Grand Prix2024 միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ՝

2 ոսկե մեդալ

Նարե Գաբրիելյան (անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան)
Էլմիրա Կարապետյան / Բենիկ Խլղաթյան (անձնական մարզիչներ՝ Սեյրան Նիկողոսյան և Արմեն Սիմոնյան)

1 արծաթե մեդալ

Էլմիրա Կարապետյան (անձնական մարզիչ՝ Սեյրան Նիկողոսյան)

1 բրոնզե մեդալ

Նարե Գաբրիելյան / Գևորգ Մելքոնյան (անձնական մարզիչներ՝ Արմեն Սիմոնյան և Նորայր Առաքելյան)

--00—ԼՀ