Հայ ծանրորդները ռեկորդային 146 մեդալ են նվաճել ավարտվող տարում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

ծան

Ավարտվող մրցաշրջանում Հայաստանի տարիքային տարբեր խմբեր ներկայացնող ծանրորդները միջազգային ասպարեզներում նվաճեցին ոսկե, արծաթե, բրոնզե 146 մեդալ, որը ռեկորդային ցուցանիշ է և 39 –ով ավելի է նախորդ տարվա համեմատ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Հայ ծանրորդները  վերջերս Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում ելույթներն ավարտել են երկամարտի 3 ոսկե մեդալով:

Հայաստանի վերջին մեդալը նվաճել է տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Գարիկ Կարապետյանը: 102 կգ քաշայինների պայքարում Կարապետյանը երկամարտում ցույց է տվել 378 կգ արդյունք: Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 175 կգ ծանրաձողը, իսկ հրումում՝ 203 կգ-ն: Պոկում և հրում վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:

Ավելի վաղ Մ20 տարեկանների առաջնության հաղթողի կոչմանն արժանացել էին նաև Գոռ Սահակյանը (67 կգ) և Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ):

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 73 կգ քաշային Մարտին Պողոսյանն ավելի վաղ փոքր բրոնզե մեդալ էր նվաճել հրում վարժությունում՝ ցույց տալով 171 կգ արդյունք:

--00—ԼՀ