ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News
Եթե սա գործեց ՀՀ մյուս քաղաքացին, ում 27-ը լրացած է և պետք է 15 մլն․ վճարի , որ ազատվի ծառայությունից Սահմանադրական դատարան է մտնելու, որովհետև ՀՀ երկու քաղաքացիներ չեն կարող տարբեր իրավունքներ ունենալ։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Մանուկյանը ընդգծեց, որ անկախ նրանից, թե քանի տարեկանում է անձը դարձել ՀՀ քաղաքացի, նրանց միջև հավասարություն պետք է լինի։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավանության է արժանացրել տվյալ նախագիծը Մանուկյանն ասաց․ «Մհեր Գրիգորյանին հանեք էդ «Սահմանազատման հանձնաժողովից», հակառակ դեպքում գնալու է ադրբեջանցիների հետ ամեն ինչում համաձայնվի»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ