Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններում առայժմ բացասական դինամիկա է նկատվում. Կոսաչով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

04230000-0aff-0242-c70c-08daa5ce8b86_cx0_cy6_cw0_w1080_h608

Հայաստանի հետ հարաբերությունների դինամիկան ակնհայտ բացասական է։ Ամեն ինչ տեսանելի է անզեն աչքով։ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը երկիրը հնարավորինս հեռու է տանում Ռուսաստանից։ Այս մասին Sputnik ռադիոյի եթերում հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ, Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Կոնստանտին Կոսաչովը։

«Բայց ինձ թվում է, որ դա ժամանակավոր սյուժե է մեր հարևանների կյանքում, քանի որ Հայաստանին, առանց Ռուսաստանի հետ նորմալ բարիդրացիական հարաբերությունների, շատ դժվար կլինի, մեղմ ասած։ Հույսերը, որ Հայաստանը կպահեն նրա նոր արևմտյան ընկերները, ինձ շատ պատրանքային են թվում»,-ասել է նա։

«Մենք հասկանում ենք, որ դաշնակցի դավաճանությունը, նրա հաշվին ավելի շահեկան երկրի հետ դաշինք ստեղծելու փորձերը, էթնիկ զտումները և հայրենիքից զրկելը ձեզ հավատացած 120 հազար մարդկանցից, այս ամենը ձեզ համար «ժամանակավոր սյուժե է հարևանների կյանքում», բայց պատմության տարեգրության մեջ այն կմնա որպես ամենամեծ ստորությունը, և ոչ թե ժամանակավոր սյուժե։

Հասկանում ենք նաև՝ մեծամտությունը ձեզ թույլ չի տալիս գիտակցել, որ «Հայաստանի ղեկավարությունը», նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում, չի կարող փոխել ժողովրդի վերաբերմունքը ձեր արածի, հետևաբար և ձեր երկրի նկատմամբ, քանի որ դուք դավաճանեցիք ոչ թե Հայաստանի ղեկավարությունը, այլ հայ ժողովրդին»,-նշել է Կոսաչովը։

--00—ՅՄ