ԱՆ-ն պահանջում է պատասխանատվության ենթարկել Գրիգորյանի` դատավոր դստերը. նրա դեմ բողոքել է ազգականը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

դատ

ՀՀ արդարադատության նախարարությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի` դատավոր դստերը:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ ԱՆ նախարարին հասցեագրված` Հրանտ Գրիգորյանի դիմումի հիման վրա:

«Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով` խոսքը Մանվել Գրիգորյանի եղբորորդու մասին է, որի վերաբերյալ ներկայացված հայցի քննության ընթացքում Նաիրա Գրիգորյանը չի տեղեկացրել իրենց ազգակցական կապի մասին և ինքնաբացարկ չի հայտնել, մինչդեռ, ավելի վաղ նույնանման հանգամանքներում Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել: ՀՀ արդարադատության նախարարությունն արդեն միջնորդությունը ներկայացրել է ԲԴԽ, որի քննությունը նախատեսված է հունվարի 22-ին:

--00—ԼՀ