ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
Սյունիքի երթուղին ձեռնտու է ՀՀ-ին, Արևմուտքը թույլ չի տալիս իրականացնել պայմանավորվածությունները։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ցավալի է, որ Սյունիքով երթուղու բացումը, որը շատ ձեռնտու է Հայաստանին, դեռևս մնացել է թղթի վրա, ես դա տեսնում եմ Հայաստանի դիրքորոշման մեջ։ Չգիտեմ՝ ովքեր են խորհուրդ տալիս Երևանին, բայց ամենայն հավանականությամբ՝ խորհուրդ տալիս են։ ԱՄՆ-ն, ԵՄ-ն երբ տեսան ՀՀ-ՌԴ-Ադրբեջան համագործակցությունը արդյունքներ է տալիս, առանց թույլտվության եկան ու «տեղակայվեցին», - իր խոսքում նշեց ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը։
«Հայաստանը բարդություններ ունի Սյունիքի երթուղու բացման և սահմանազատման գործընթացում ՌԴ աջակցության հետ կապված, իսկ Շառլ Միշելը հայտնեց, որ ԵՄ-ն կզբաղվի սահամանազատման գործընթացով, բայց անհրաժեշտ քարտեզները միայն ՌԴ-ում են», - հավելեց Լավրովը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ