Մեծ Բրիտանիայում ստեղծվել է ստորաբաժանում, որը պայքարելու է ՌԴ-ի, Իրանի, Չինաստանի սպառնալիքների դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

1128502

Լոնդոնի ոստիկանությունը նոր ստորաբաժանում է ստեղծել՝ պայքարելու Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի սպառնալիքների դեմ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին հայտնել է բրիտանական ոստիկանության ղեկավարի հատուկ գործողությունների գծով օգնական Մեթ Ջուքսը։

«Մեծ Բրիտանիան սառը պատերազմից ի վեր բախվում է հակոտնյա պետություններից՝ Իրանից, Ռուսաստանից և Չինաստանից եկող ամենասուր սպառնալիքներին։ Ոստիկանության ծանրաբեռնվածությունը լրտեսության և արտաքին միջամտության դեմ պայքարելու նպատակով քառապատկվել է 2018 թվականին Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպից հետո»,- ասել է Ջուքսը։ 

Նա նոր ստորաբաժանումն անվանել է քննչական խումբ՝ հավելելով, որ այն կաշխատի հետախուզական ծառայությունների հետ համատեղ:

--00—ՅՄ