Նովակ Ջոկովիչն Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

սպո

Սերբ թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելբուրնում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը ԱՄՆ ներկայացուցիչ Տեյլոր Ֆրիցն էր: Մոտ 4 ժամ ձգված մրցախաղում Ջոկովիչն առավելության հասավ 4 սեթերից հետո` 7:6, 4:6, 6:2, 6:3 հաշվով:

Australian Open-ի տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 58 միլիոն ԱՄՆ դոլար: Մրցաշարի գործող չեմպիոններն են Նովակ Ջոկովիչն ու Արինա Սոբոլենկոն: Այն կեզրափակվի հունվարի 27-ին:

--00—ԼՀ