«ՎԱԶ 21099»-ը, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

վթ.

Երեկ՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել, բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն, որոնցից մեկը հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ