Մեքենան 30 մ գլորվել է ձորը Գյումրի-Բավրա ավտոճանապարհին

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

photo_5386851143918931544_y

Օգոստոսի 13-ին, ժամը 09:35-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհին՝ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում, «GAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը:

Վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով. վերջինիս շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

 

 --00—ԱՊ