Mercedes-ը գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր. shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

շ.p

Այսօր՝ հունվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:45-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Արամ Ասատրյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Երևան ավտոճանապարհի 86 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: 

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

-00—ԼՀ