Իրաքի կրթության նախարարի հետ քննարկվել է Իրաքում ԵՊՀ եւ ԵՊԲՀ դիպլոմների ճանաչման հարցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

1

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը ապրիլի 15-ին հանդիպում ունեցավ Իրաքի բարձրագույն կրթության եւ գիտական ուսումնասիրությունների նախարար, դոկտոր Կուսայ ալ-Սուհայլի  հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

 Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բարձրագույն կրթության եւ գիտության բնագավառներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես, դեսպան Փոլադյանը ընդգծել է 2018թ. Հայաստանի եւ Իրաքի միջեւ բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում շրջանառության մեջ դրված Փոխըմբռնման հուշագրի նախագծի մոտ ապագայում ստորագրման անհրաժեշտությունը։ Հաշվի առնելով Իրաքի քաղաքացիների մեծ հետաքրքրությունը հայաստանյան բուհերում ուսումնառության նկատմամբ, ինչպես նաեւ Հայաստանում նրանց բավական մեծ թվի առկայությունը՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայաստանյան բուհերի, այդ թվում նաեւ Երեւանի Պետական Համալսարանի եւ Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ավարտական դիպլոմների Իրաքի տարածքում ճանաչման հարցերին։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել վերոհիշյալ խնդիրների լուծման նպատակով կազմակերպել փոխայցելություններ։ Նախարար ալ-Սուհայլը մեծ գոհունակությամբ է ընդունել ՀՀ դեսպանի կողմից համագործակցության խորացմանն ուղղված առաջարկությունները՝ պատրաստակամություն հայտնելով այս բնագավառում զարգացնելու երկու բարեկամ երկրների միջեւ հետագա փոխգործակցությունը։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս