Հոկտեմբերի 27-ն ու Մեղրիի հարցը կարող են կապ ունենալ. Վաղարշակ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործությունը անպայման պետք է բացահայտվի: Սա ոչ միայն իրավական պետություն ունենալու անշրջելի հրամայական է, այլ նաև միտված է կանխարգելելու ապագայում նմանատիպ ահաբեկչությունների իրականացումը:

Այս մասին 24TV-ի եթերում ասել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Անդրադառնալով Մեղրին Լաչինի հետ փոխանակելու մասին խոսակցություններին, բանախոսը նշեց, որ անձամբ է այդ թեմայով քննարկում ունեցել համանախահագող երկրների ներկայացուցիչների հետ:

Հարցին, արդյո՞ք կապ տեսնում եք Մեղրին Լաչինով փոխանակելու և հոկտեմբեր 27-ի ոճրագործության միջև, Հարությունյանը պատասխանել է, որ այո, հնարավոր է, որ նման կապ լինի: Պետք է ուսումնասիրել այդ ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձություններն ու հասկանալ, նշել է պաշտպանության նախկին նախարարը:

Վաղարշակ Հարությունյանն անդրադարձել է նաև արցախյան հարցի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին, թե դիվանագիտական և թե պաշտպանական հարթակներում:

Մանրամասները՝ տեսանյութում: