Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

ար

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում գոտեմարտել է Նիդերլանդների ներկայացուցիչ Թայրոն Ստերկենբուրգի հետ և 8:3 հաշվով հաղթանակ է տարել՝ դուրս գալով կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Հիշեցնենք՝ Ալեքսանյանը մեկնարկում 9:1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել թուրք Բեյտուլա Կաիսդագի նկատմամբ:

Կիսաեզրափակչում հայ ըմբիշն ուժերը կչափի աշխարհի Մ20 տարեկանների չեմպիոն Աբուբաքար Ասլախանովի հետ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը քառորդ եզրափակչում զիջել է ռուսաստանցի Իսլամ Ալիևին:

--00—ԼՀ