Գևորգ Ալթունյանն ազատության մեջ է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Screenshot_6

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանի նկատմամբ տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը մերժվել է, նա ազատության մեջ է։ Այս մասին գրում են լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ Ալթունյանը մեղադրվում է ՊՆ գնումների փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու մեջ: Նրանից բացի, մեղադրյալի կարգավիճակ ունի ևս 4 անձ, այդ թվում՝ Dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը։

Մեղադրանքն առաջադրելուց հետո Ալթունյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։ Դատախազությունը, սակայն, բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը և Վերաքննիչի որոշմամբ Ալթունյանը երկու ամսով կալանավորվել է։

--00—ՅՄ