Հարգանքի տուրք ենք մատուցում ցեղասպանությունը վերապրած մեծ կերպարին՝ Միսաք Մանուշյանին․ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

photo_2024-02-22_15-41-17

Մեծագույն պատիվ է ներկա գտնվել Միսաք Մանուշյանի և տիկնոջ` Մելինե Մանուշյանի աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում ցեղասպանությունը վերապրած մեծ կերպարին, ով պայքարեց ազատության  համար մինչև հնարավոր վերջին զոհաբերություն, հարգանքի տուրք նույն կերպ Հայրենիքի հանդեպ խոր սիրով լցված մյուս հայերի հիշատակին:

Այս արարողությունը հանդիսանում է նաև հայ-ֆրանսիական բարեկամության ամուր խորհրդանիշ»,-ասել է նա։

--00—ՅՄ