Սամարայի մարզում կամրջի վրա պայթյուն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

հգ.

ՌԴ Սամարայի մարզի Չապաևսկ քաղաքի մերձակայքում երկաթուղային կամրջի վրա պայթյուն է տեղի է ունեցել: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայություններում։

«Առավոտյան մոտավորապես ժամը 5-ին պայթյուն է տեղի ունեցել Չապաևկա գետի երկաթուղային կամրջի վրա: Գնացքների երթևեկությունը կամրջով դադարեցվել է», - ասել է գործակալության զրուցակիցը։

Միջադեպի պատճառով հինգ գնացքների ուշացումներ են սպասվում։

Ըստ հրապարակման՝ միջադեպը տեղի է ունեցել «երկաթուղային տրանսպորտի աշխատանքին կողմնակի անձանց անօրինական միջամտության պատճառով»: Ներկայում գնացքների երթևեկությունն այդ  հատվածում դադարեցված է: Միջադեպի հետևանքով սպասվում են մարդատար և մերձքաղաքային գնացքների ուշացումներ։

Նախնական տվյալներով՝ վնասվել են պատվարը և կամրջի հենարանի կառուցատարրերը:

--00—ԼՀ