Ադրբեջանը առաջիկայում օկուպացված Ստեփանակերտում «կբնակեցնի ադրբեջանցիների առաջին խմբին»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

ստեփանակերտ

Ադրբեջանի փախստականների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ռովշան Ռզաևը հանդիպել է օկուպացված Ստեփանակերտի Կրկժանի «բնակիչների խմբի հետ» և ասել, որ «Ալիևի հանձնարարությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ներքին տեղահանվածների վերադարձի համար»։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Թե երբ է մեկնարկում ադրբեջանցիների բնակեցումը, քանի հոգի են տեղափոխվելու օկուպացված Ստեփանակերտ, չի նշվում։

--00—ՅՄ