Էլազըղի հայ բողոքական եկեղեցին այլ նպատակի են ծառայեցնելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

ff

 

«Ակօսը» գրում է, որ «Արթը Կերչեք» կայքէջը Էվրեն Դեմիրթաշը տեղեկացրել է, որ Էլազըղի գործող քաղաքապետ, «Արդարություն եւ Զարգացում» իշխանական կուսակցությունը ներկայացնող գործող քաղաքապետ Շահին Շերիֆօղուլլարը հայտարարել է, որ առաջիկայում կայանալիք մունիցիպալ ընտրություններին առաջադրելու է իր թեկնածությունը։

Այդ առնչությամբ նա ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը, որի շրջանակում էլ ասել է, որ քաղաքի կենտրոնին մոտ գտնվող Հայ բողոքական պատմական եկեղեցու շենքը եւ հարակից հողամասը, որն ընդհանուր առմամբ ունի 500 քառ մետր տարածք, առաջիկայում վերանորոգվելու է, եւ ծառայելու որպես մշակութային կենտրոն ու պատկերասրահ։

Շենքը ունի սեփականատեր, որի անունն է Սուլեյման Թուրքեր։ Վերջինս ասել է, որ 2,5 տարի առաջ քաղաքապետարանն իրեն այդ հողամասի դիմաց այլ հողամաս է առաջարկել, բայց բանակցությունները կիսատ են մնացել։ Սակայն ինքը նաեւ պատկան մարմիններից այդ շենքը հյուրանոցի վերածելու արտոնագիր ունի եւ իր համար անընդունելի է, որ առանց իր գիտության, իր սեփականությունն հանդիսացող հողամասի ու շենքի առնչությամբ ծրագրեր են բարձրաձայնվում։

Հայ բողոքական եկեղեցու 1904-1907 թթ կառուցված պատմական շենքը ժամանակին իբրեւ սրբավայր է ծառայել նաեւ տեղի ասորական համայնքի կողմից։

--00—ՍՊ