Շահնազարյանն ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

photo_2024-03-14_11-19-08

Դատավոր Հովիկ Շահնազարյանն ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ: Այս մասին հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։

Հենց նշված Հանձնաժողովն է, որին կարող եք դիմել, եթե որևէ դատավորի արարքում նկատում եք վարքագծային, էթիկական, կամ որևէ այլ բնույթի խախտում: Տվյալ դեպքում անհրաժեշտ է գրավոր դիմել Հանձնաժողովին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով կամ փոստային հասցե՝ 0009 ք. Երևան, Կորյուն 15/1 հասցեով։

--00—ՅՄ