Լոնդոնում մշակութային միջոցառումը Ադրբեջանը օգտագործել է՝ հակահայկական քարոզչության նպատակով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

1132578

Լոնդոնում Ադրբեջանը մշակութային միջոցառումն օգտագործել է քաղաքական, հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ստեղծված «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը:

«Մարտի 12-14-ին Միացյալ Թագավորության մայրաքաղաքում կայացել է Լոնդոնի գրքի միջազգային փառատոնը, որին մասնակցում են բազմաթիվ երկրներ՝ ներկայացնելով իրենց հրատարակությունները։ Գրքի փառատոնին մասնակցել է նաև Ադրբեջանը, որը ներկայացրել է շուրջ 300 գիրք։

Տաղավարում փակցված է մեծ քարտեզ՝ «Ղարաբաղն Ադրբեջան է» գրությամբ։ Մեծ քարտեզի կողքին պատկերված են այլ քարտեզներ, որոնցում արտացոլված են Ադրբեջանի տարածքային նկրտումները Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ