Վնասազերծել են Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում արագաչափերը կոտրած 36-ամյա տղամարդուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

photo_2024-03-17_16-59-38

Այսօր՝ մարտի 17-ին, ՀՀ Ներքին գործեր նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ Արարատի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Մանդիրովկես արագաչափիդ վնաս չէ» անունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Սուրենավան և Արմաշի արագաչափերը կոտրել է։

Պարեկները օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ կոտրողը «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայով է և նրան վնասազերծելու համար գումարտակի հրամանատարը, գումարտակի հրամանատարի տեղակալը, վաշտի հրամանատարն ու պարեկներ Վարդան Կարապետյանն ու Ավետիս Խաչատրյանը դարանակալում են Արարատի մարզում ու նկատում են, որ կասկածելի ավտոմեքենան մոտենում է դեպի Վեդու կողմ։ 

Պարեկներին հաջողվում է նրան կանգնեցնել  ու բերման ենթարկել ոստիկանության Արարատի բաժին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ