ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցությունը մոտ 71 տոկոս է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

1132602

ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցությունը Մոսկվայի ժամանակով ժամը 15:45-ին (Երևանի ժամանակով 16։45-ին) կազմել է 70,81 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝   ժամը 14:00-ի դրությամբ էլ այդ ցուցանիշը կազմել էր 66,08 տոկոս:

ՌԴ Դաշնային խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին։ Քվեարկությունը նախատեսված է եղել եռօրյա՝ մարտի 15-ից 17-ը: Նախորդ օրերին մոտ 2,6 միլիոն ռուսաստանցի քվեարկել  է ժամանակից շուտ:

Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են չորս թեկնածու՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը։

--00—ՅՄ