ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Բաքու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

1132539

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պաշտոնական այցով ժամանել է Բաքու, հայտնում է դաշինքի X սոցիալական ցանցի էջը։

Նշվում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մի շարք հանդիպումներ կունենա Բաքվում, որոնց ընթացքում կքննարկի Ադրբեջանի և Դաշինքի միջև համագործակցության հարցեր։

Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտնել էր, որ ծրագրում է շուտով այցելել Վրաստան, հետո Հայաստան:

--00—ՅՄ