Վաղը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

031124265efb6d84e14e80865bc4b5fed22401

Մարտի 17-18-ը աշխատանքային այցով Հայաստանում կլինի Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Մարտի 18-ին Հայաստանի արտգործնախարարությունում տեղի կունենա Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարների հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

--00—ՅՄ