Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ օրվա ավարտին դեռ ընտրողների մեծ հերթ է պահպանվում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Capture

Մինչև օրվա վերջ Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ նախագահական ընտրություններում քվեարկել ցանկացող ՌԴ քաղաքացիների հերթը պահպանվեց։ Օրվա ընթացքում հերթը ձգվում էր մոտ մեկ կիլոմետր՝ գրեթե ամբողջությամբ շրջապատելով դեսպանատան շենքը, գրում է «Sputnik Արմենիա»-ն:

Հերթի մեջ դեռ հարյուրավոր (գուցե հազարի մոտ) մարդ կար, չնայած քվեարկության ավարտին 30 րոպեից պակաս ժամանակ էր մնացել։ Նրանցից շատերը, ըստ ամենայնի, չեն հասցնի քվեարկեն։

--00—ՅՄ