Երկար տարիներ անց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու հնարավորություն կա․ Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Capture

Երկար տարիներ անց Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու հնարավորություն կա։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ​​հանդիպումից հետո մամուլի ասուլիսին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Ես բարձր եմ գնահատում Ադրբեջանի նախագահի այն միտքը, որ հիմա «երկու կողմերը ավելի մոտ են խաղաղության հաստատմանը, քան երբևէ»։ Կոչ եմ անում Ադրբեջանին կայուն խաղաղության հասնել Հայաստանի հետ»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը։

 --00—ՅՄ