Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

1132623

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Իտալիայի առաջնության 29-րդ տուրի «Նապոլի»-ի դեմ խաղին:

«Շատ կարևոր խաղ էր, բայց ոչ այդքան ցանկալի արդյունքը, որը մենք ուզում էինք: Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք»,-սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Իտալիայի Ա Սերիայի 29-րդ տուրում առաջատար «Ինտերը» հյուրընկալել էր «Նապոլիին», հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

--00—ՅՄ