Բազեյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

f

Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացվել։ «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ միջնորդությունը կքննվի առաջիկա օրերին՝ կրկին դատավոր Մարտին Արզումանյանի նախագահությամբ։

Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերին Ալբերտ Բազեյանը ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է իշխանությունն իբրև յուրացնելու նախապատրաստման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Նրանից բացի ձերբակալվել էին նաև «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ-ի յոթ անդամ։ Նրանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով։ Նշենք, որ կալանքի տակ գտնվելու ընթացքում Ալբերտ Բազեյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել։ Ասել է թե՝ իրավապահները Բազեյանի գործի մասին կալանքի միջնորդությունից՝ նոր միջնորդություն են հիշում։

--00—ՍՊ