Որպես ազգ մենք գիտակցո՞ւմ ենք, որ հենց  այս պահին «քննարկում ենք» ՀՀ մաս-մաս հանձնումը թշնամուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

ֆֆ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Որպես ազգ և պետություն մենք գոնե գիտակցո՞ւմ ենք, որ հենց այստեղ և այս պահին «քննարկում ենք» Հայաստանի մաս-մաս հանձնումը թշնամուն։

Չկա և ոչ մի սահմանազատում և սահմանագծում։ Դա գեղեցիկ եզրաբանությամբ փաթեթավորած մեզ համար տխուր հեքիաթ է, որը նախատեսում է Հայաստանի աստիճանական «նվաճում» բարբարոսների կողմից՝ ընդ որում, «նվաճում» հենց չակերտներով, որովհետև մենք հաճախ կամավոր ու անտրտունջ ենք հրաժարվում մեր հայրենիքի տարբեր մասերից։

Սա մեր՝ որպես ազգ և պետություն, անսահման խայտառակության ու ամոթի դարաշրջանն է, անարժանապատվության մղձավանջ, որի չդադարեցման դեպքում մենք կունենանք լիարժեք «ինքնիշխանություն» ուղղակի անհայրենիք մնալու»,- գրել է նա։