ՀՀ ԿԸՀ անդամները դիտարկել են ՌԴ նախագահական ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

տ.j

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ Ժիրայր Կարապետյանն ու Արուսյակ Տերչանյանը Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով մարտի 15-ից 17-ը գտնվել են Ռուսաստանի Դաշնությունում։

ՀՀ ԿԸՀ անդամները դիտարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունները։ Վերջիններս այցելել են տեղամասեր և տեղում դիտարկել ընտրությունների ընթացքը։

--00—ԼՀ