Երևանում հողի նստվածքի պատճառով վնասվել է 5 տոննա հեղուկ գազի ռեզերվուարը․ առկա է գազի արտահոսք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

Screenshot_12

Այսօր՝ մարտի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգոլի փողոցի թիվ 24/20 հասեցում գտնվող բենզալցակայանի գազատար խողովակը վնասվել և առկա է գազի արտահոսք։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ առաջացել է հողաշերտի նստվածք, ինչի հետևանքով վնասվել է հեղուկ գազի ռեզերվուարը մոտ 5 տոննա կշռով, ինչից առաջացել է գազի արտահոսք։ Այն տեղի է ունեցել հեղուկ գազի լիցքավորման պահեստային գլանատակառները (5000 լ․) իրար միացնող խողովակի վնասվելու պատճառով։

Փրկարարները տեղում իրականացնում են հերթապահություն և հաշվի առնելով հեղուկ գազի մեծ քանակությունը անվտանգության ապահովման համար լրացուցիչ ժամանել է ևս 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ