16-ամյա Սարգիս Սերոբյանը «GOLDEN TIME TALENT» միջազգային մրցույթում գրավել է առաջին հորիզոնականը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Screenshot_8

16-ամյա Սարգիս Սերոբյանը լոնդոնյան «GOLDEN TIME TALENT» միջազգային մրցույթում ժողգործիքներ նոմինացիայում գրավել է պատվավոր առաջին հորիզոնականը:

Սարգիսը սովորում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի երկրորդ կուրսում: 

Մրցակցության մեջ է եղել մոտ 70 երկրի ներկայացուցիչների հետ, որտեղ քամանչայով նվագել է Կոմիտասի «Կռունկ» և Խաչատուր Ներսիսյանի «Էքսպրոմտ» ստեղծագործությունները:

london

Սարգսի խոսքով այս միջազգային մրցույթի նպատակն է` ամբողջ աշխարհից բացահայտեն տաղանդավոր երաժիշտներին:

--00—ՅՄ