«Տաշիր»-ը ահաբեկչությունից հետո ուժեղացրել է անվտանգությունն իր առևտրի կենտրոններում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

տա

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը մերձմոսկովյան «Կրոկուս» կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո իր առևտրի կենտրոններում սահմանել է ուժեղացված անվտանգության ռեժիմ՝ Риа-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։

«Տաշիր» ընկերությունների խմբի մաս կազմող առևտրային օբյեկտները կշարունակեն գործել սովորական ռեժիմով։ Ներկայումս բոլոր օբյեկտները անցել են անվտանգության ուժեղացված ռեժիմի՝ անվտանգության լրացուցիչ աշխատակիցների ներգրավմամբ և ՌԴ օրենսդրությամբ թույլատրված բոլոր հատուկ միջոցների կիրառմամբ։ Համալիրների տարածք մուտք գործող տրանսպորտային միջոցները ստուգվում են, անվտանգության աշխատակիցներն առևտրի կենտրոններում իրականացնում են համակարգված պարեկություն»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

--00—ԼՀ