Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում 4 մարդ է զոհվել տաք ջրի խողովակի պայթելու հետևանքով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

789782_70a.thumb_.jpg

Մոսկվայի «Времена года» առևտրի կենտրոնում տաք ջրի խողովակի պայթելու հետևանքով 4 զոհ կա։

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։

«Առևտրի կենտրոնում հայտնաբերվել են զոհվածների մարմինները, զոհվել է 4 մարդ»,- ասել են գործակալությանը։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ևս հաստատել է այս տեղեկությունը։

Ընդհանուր առմամբ 9 տուժած կա։ Նրանց թիվը կարող է ավելանալ, բուժաշխատողները շարունակում են օգնություն ցուցաբերել։

--00—ԶՀ