Մենք գիտենք՝ ում ձեռքով է իրականացվել «Կրոկուսի» ահաբեկչությունը, մեզ հետաքրքիր է, թե ով է պատվիրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

dd

Մենք գիտենք, թե ում ձեռքերով է իրականացվել «Կրոկուսի» ահաբեկչությունը, մեզ հետաքրքիր է, թե ով է պատվիրել այն։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` նշելով, որ ահաբեկչությունն իրականացվել է արմատական իսլամիստների ձեռքով․

«Նրանք, որ ահաբեկչություն էին ծրագրել, հույս ունեին խուճապ և տարաձայնություններ սերմանել հասարակության մեջ, բայց նրանք հանդիպեցին մեր միասնությանը և դիմակայելու վճռականությանը»։
 
ՌԴ նախագահը խնդրել է զեկուցել, թե ինչպես են ընթանում ահաբեկիչներին և նրանց պատվիրատուներին գտնելու որոնողական միջոցառումները` նշելով՝ ահաբեկչությունը ձեռնտու էր նրանց, որ Կիևի ռեժիմի ձեռքով կռվում են Ռուսաստանի դեմ․

«ԱՄՆ-ն տարբեր խողովակներով փորձում է համոզել բոլորին, որ ահաբեկչությանը ներգրավված է ԻԼԻՊ-ը, իսկ կատարվածի մեջ Կիևի հետք, իբր, չկա»,- նշել է Պուտինը։

--00—ՍՊ