«Մարտական եղբայրությունը» միայն տղամարդկանց կառույց չէ, ներգրավված կանայք շատ ակտիվ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

martakan-eghbayrutyun-anerin-b-n286765-1

«Մարտական եղբայրության» անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է․

«Շարունակություն նախորդ երկու գրառումների:

Իբր Մարտական եղբայրությունը բացառապես տղամարդկանց, "մաչոների" կառույց է:

Ճիշտ չէ:

Մեր կազմակերպության մեջ ներգրավված կանայք շատ ակտիվ են, ուղղությունների պատասխանատուներ են, ղեկավար մարմնի մեջ ընդգրկված են:

Մեր նպատակն է` ներգրավել ավելի մեծ թվով կանանց, և ավելի շատ պատասխանատու դիրքերում ընդգրկել նրանց:

Մեր արժեքներից բխում է ինքնուրույն, ուժեղ, իր իրավունքներն իմացող կնոջ կերպարը:

Եղբայրություն անվանումը որևէ կապ չունի սեռի հետ, այլ գաղափարական է, ինչպես օրինակ` Ազատություն, արդարություն, եղբայրություն կարգախոսի մեջ:

Հաջորդը:

Բացի նեղ իմաստով քաղաքականից մենք իրականցնում ենք նաև նաև նախագծեր այլ ոլորտներում:

Հատկապես կազմակերպիչներից ենք Վազգեն Սարգսյանի անվան ԿԱՄՔ գրական մրցույթի:

Պատրաստում ենք Քաղաքական մտքի գրադարան շարքը:

Պատրասոտւմ ենք հրապարակման 2020 թվի պատերազմի պատմությանն ու վերլուծությանը նվիրված գրքեր:

Նախագծում ենք Ռազմական մտքի գրադարան շարքը և այլն:

Այս ամենը նույնպես համարում ենք մեծ քաղաքականության մաս:

Ես շատ կուզենայի իմանալ և տեսնել Հայաստանում գործող որևէ այլ քաղաքական կազմակրեպություն, որը

ա. Ստեղծում է ռեգուլյար քաղաքական բովանդակություն իր ուժերով

բ. Կազմակերպված է որպես սիստեմատիկ, ամենօրյա աշխատող կառույց` իր աշխատանքային խմբերով

գ. Հիմնում է իր գործունեությունը ռեգուլյար վերլուծական ամփոփումների վրա` այդ թվում միջազգային և տարածաշրջանային իրավիճակի:

դ. Ժամանակ է հատկացնում փիլիսոփայությանը, գրականությանը, պատմագիտությանը, և դա նույնպես համարում է մեծ քաղաքականության մաս:

ե. Իրացնում է այդ ամենը հենվելով բացառապես սեփական ուժերի վրա, հիմնականում` կամավորական սկզբունքով:

Հ. Գ. Ի դեպ, մեր գործունեության մեջ նաև օգտագործում ենք արհեստական բանականության հնարավորությունները մեր ծրագրավորող անդամների օգնությամբ:

Հետագայում կփորձեմ կարճ գրել նաև մեր քաղաքական և գաղափարական սկզբունքների մասին, ինչպես նաև մեր ֆինանսական հենքի վերաբերյալ»:

--00—ՅՄ