Ադրբեջանի ՊՆ-ի երևակայության պիկը․ հայտարարում են, թե Արցախի տարածքը ամենառազմականացված գոտին է եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

6602a5458048d6602a5458048e17114494136602a5458048b6602a5458048c

Ադրբեջանի ՊՆ-ից հայտարարում են, թե Արցախում ռազմական ագրեսիայից հետո հայտնաբերված սպառազինության և ծանր զինտեխնիկայի քանակը խոսում է այն մասին, որ «Արցախը ամբողջ աշխարհում ամենառազմականացված գոտիներից մեկն էր»։

Բաքվից հայտարարում են, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո հայկական կողմն իբր ապօրինի զինամթերք է ներմուծել Արցախի տարածք, «այդ թվում՝ 2020 թվականից հետո արտադրված ականներ, իբր ստեղծվել է նոր ականապատ տարածքներ՝ ձգվող մինչև 480 կիլոմետր շփման գծի երկայնքով, ավելի քան 500 մարտական ​​դիրքեր և կրակակետեր, ավելի քան 350 կրակակետ տարբեր տեսակի հրետանային կայանքների համար, հետախուզական և հսկողական սարքավորումներ, ինչպես նաև հարձակողական գործողություններ իրականացնելու ունակ զինված ուժեր»։

--00—ՅՄ