Պատկերացնելու համար, թե իրականում ինչ սպառնալիքներ են ստեղծվելու Տավուշի ու Հայաստանի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

433181615_7455602001171920_6680851941181388405_n

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Լավ պատկերացնելու համար, թե իրականում ինչ խնդիրներ ու նոր սպառնալիքներ են ստեղծվելու Տավուշի ու Հայաստանի համար, 4+4 սխեմայով 8 գյուղերի հանձնումն Ադրբեջանին, փորձենք թեման դիտարկել քարտեզների հիման վրա:

ոսկեպար

Եթե շատ կարճ և ընդհանուր գծերով ներկայացնեմ, ապա Նոյեմբերյան քաղաքի ու հարակից գյուղերի խոցելիությունը կիսաշրջափակման պայմաններում կտրուկ աճում է, ադրբեջանցիները վտանգավոր բնագծերում տեղակայվելով խնդրահարույց հեռավորության վրա են գտնվելու Լոռու մարզի տարբեր բնակավայրերի նկատմամբ, Տավուշի և ՀՀ-ի հիմնական կոմունիկացիաները կամ խաթարվում են կամ նույնիսկ նորերի դեպքում` գտնվելու են թշնամուց վտանգավոր հեռավորության վրա:

ոսկեպար

Այս նյութում դեռ չեմ անդրադառնում Իջևան-Բերդ մայրուղու և նրա գյուղերի թեմային ու դեռ չեմ դետալացնում բոլոր այն սպասվելիք փորձանքներն առանձին գյուղերի մասով»:

--00—ՅՄ