Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

պ.

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ ենթադրյալ ապօրինի գույքի գործով հերթական նիստն այսօր հետաձգվեց։ Պատճառն այն էր, որ գործով որպես երրորդ անձ ներգրավված Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանը նիստին ներկա չէր․ դատարանի ծանուցումը նրան չէր հասել։ Այս մասին գրում hetq.am-ը։

Հիշեցնենք, որ ըստ Դատախազության ուսումնասիրության՝ Սուրիկ Խաչատրյանը մի շարք անձանց, այդ թվում՝ Հայկազ Բաղմանյանին գումարներ էր տվել՝ որպես փոխառություն։ Բաղմանյանին պարտքով տված գումարը 10 մլն դրամ էր։

  • Դատախազությունը Սուրիկ Խաչատրյանին պատկանող մի շարք գույքերի բռնագանձման պահանջ է ներկայացրել

Սակայն, Հայկազ Բաղմանյանը «Առավոտին» հայտնել էր, թե չգիտի՝ ինչ փոխառության մասին է խոսքը․ ««Ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսվում, նման բան չկա, ի՞նչ փոխառություն, ի՞նչ պարտք: Երեկ ես էլ եմ լսել այդ մասին, եթե նման բան կա, թող ինձ գոնե մի անգամ հրավիրեին, հարցնեին՝ կա, չկա: Ինչ-որ ասում են՝ այնտեղ փոխառության պայմանագիր կա, եթե պայմանագիր կա, ուրեմն ես պետք է ստորագրած լինեմ: Նման բաներ չկան, չգիտեմ՝ էդ ինչ նոր խաղեր են, վերջիվերջո, ես անտեղյակ եմ, երեկ եմ առաջին անգամ լսել: Անունս են տալիս, գոնե մի անգամ հարցնեին՝ տեղյա՞կ ես»,- ասել էր Հայկազ Բաղմանյանը:

Այս հայտարարությունը հիմք ընդունելով՝ պատասխանողների ներկայացուցիչները միջնորդել են դատարանին՝ Բաղմանյանին երրորդ անձ ներգրավել, ինչը դատարանը բավարարել էր նախորդ նիստին։ Եվ այս նիստին Բաղմանյանն արդեն պետք է գար դատարան։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ