Թուրքիան և Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում նոր պայմանագրեր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

ը.

Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Հալուք Գյորգյունը Բաքու կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Այցի ընթացքում հանդիպումներ են եղել ռազմարդյունաբերական մի շարք  ադրբեջանական ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում ստորագրվել են  համագործակցության պայմանագրեր։

Այս համատեքստում թուրքական պատվիրակության կազմում գտնվող «MKE»-ի գլխավոր տնօրեն Իլհամի Քելեշը և «Repkon Group»-ի նախագահ Իբրահիմ Քյուլեքչին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Ադրբեջանի ռազմական արդյունաբերության մի շարք ընկերությունների հետ, որոնց անունները չեն հրապարակվում։

Թուրքական կողմն Ադրբեջանի ղեկավարությանն ու ադրբեջանական ընկերություններին  ներակայացրել է սեփական արտադրության մի շարք համակարգեր, քննարկվել են  համագործակցության հնարավորությունները։

--00—ԼՀ